Ադրբեջանցիները սոցկայքերում քննարկում են “Azsığorta”-ի ցնցող գովազդը

Ադրբեջանական “Azsığorta” ապահովագրական ընկերությունը գովազդային հոլովակ է նկարահանել, որը օբյեկտիվ պատճառներով թույլ չեն տվել եթերում հեռարձակել: Սակայն դա չի խանգարել, որ այն դառնա սոցկայքերում ակտիվորեն քննարկվող տեսանյութերից մեկը:

Ինչպես տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը, գործողությունները տեղի են ունենում Բաքվի փողոցներից մեկում, որտեղ երկու մեքենաներ են բախվում:  Դեպքի վայր են ժամանում երկու երիտասարդ, ովքեր սկսում են ծեծել մեղավոր վարորդին:

“Միգուցե դուք ցանկանայիք, որ ապահովագրական ընկերությունները ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորների հետ հենց այսպես վարվեին: Ցավոք, մենք միայն կարող ենք ձեզ գումար վճարել”,- տեսանյութում հնչում է ընկերության ներկայացուցչի ձայնը:

Ըստ կայքի՝ այս տեսահոլովակը սոցկայքերի օգտատերերի կոշտ քննադատության պատճառ է հանդիսացել, սակայն որոշներին էլ դա շատ է դուր եկել:

Tags: ,