Վանի Հարյուրամյա համալսարանի Վանա կատուների ուսումնասիրման և փորձարարական կենտրոնը որոշում է ընդունել՝ համաձայն որի արգելվում է Վանա կատուներին որպես «նվեր» ուղարկել երկրի այլ շրջաններ: Նման որոշման պատճառն այն է, որ երկու տարբեր գույնի աչքեր և սպիտակ մազածածկ ունեցող Վանա կատուները մշակութային կարեևոր արժեք են ներկայացնում և բացի այդ նրանք վերանալու վտանգի տակ են , այդ պատճառով էլ կենտրոնը նրանց իր պաշտպանության տակ է վերցրել:
«Ակօս»-ը հայտնում է, որ կենտրոնի տնօրեն դոկտոր Աբդուլլահ Քայան նշել է, որ սկսված աշխատանքների շնորհիվ ավելի երիտասարդ և բարձր ծնելիություն ունեցող կատուների են ձեռք բերելու՝ իրականացնելով երիտասարդացման ծրագիր: Նա նշել է, որ անհրաժեշտ է նորածին կատուներին պաշտպանության տակ առնել, քանի որ իրենք դեմ են, որ Վանա կատուներին փոքր գումարով վաճառում կամ նվիրում են այլ շրջաններին: «Մենք չենք ուզում, որ նման անգին մշակույթային էակը նվեր տալու մի բան դառնա: Այդ պատճառով էլ այս տարի մեր կենտրոնում գտնվող կատուներին այլ շրջաններ որպես նվեր չենք ուղարկելու: Նույն կերպ պետք է վարվեն քաղաքի բնակիչները»,-նշել է կենտրոնի տնօրեն Քայան:
Tags: թուրքիա, Վանա կատու