Վանաձորում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Մարշալ Բաղրամյանի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեց1997-1999-ին ծնված 125 մարզիկ:
Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ դարձան՝
| Հովհաննես Մարտիրոսյան (42 կգ) | Գառնի |
| Նաիրի Ղարսայան (46 կգ) | ՕՀՊՄՔ Երևան |
| Սուրեն Փոխանյան (50 կգ) | Արտաշատ |
| Լիպարիտ Խաչատրյան (54 կգ) | Գյումրի |
| Վարդգես Կարապետյան (58 կգ) | ՕՀՊՄՔ Երևան |
| Արման Ասատրյան (63 կգ) | Վանաձոր |
| Արամ Ավագյան (69 կգ) | Թալին |
| Արթուր Գալստյան (76 կգ) | ՕՀՊՄՔ Երևան |
| Հովհաննես Մխիթարյան (85 կգ) | Վանաձոր |
| Տիգրան Կիրեղյան (100 կգ) | «Դինամո» Երևան |
Հուշամրցաշարի գլխավոր մրցավարն էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության մարզական համալիր միջոցառումների ծրագրերի վերլուծության և իրականացման բաժնի պետ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները կմասնակցեն 2014-ի օգոստոսին անցկացվելիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը:
Tags: ըմբշամարտ, սպորտ