Մերոնց համար անփառունակ ավարտ` շախմատի Ալբենայի միջազգային մրցաշարում

ԱլբենաԲուլղարիայի Ալբենա քաղաքում  ավարտվեց  շախմատի «Մեծ Եվրոպայի գավաթ» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում էին Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը և Վլադիմիր Պողոսյանը:

Վլադիմիր Հակոբյանը վերջին տուրում սևերով պարտվեց 7,5 միավորով հաղթող դարձած բուլղարացի Իվան Չեպարինովին և 6 միավորով զբաղեցրեց միայն 18-րդ տեղը: Հովհաննես Գաբուզյանը 6,5 միավորով ճանաչվեց 10-րդը:

Տիգրան Լ. Պետրոսյանը 6 միավորով հանգրվանեց  21-րդ, Տիգրան Ս.Պետրոսյանը 5 միավորով` 55-րդ, Վլադիմիր Պողոսյանը  4,5 միավորով ՝ 83-րդ հորիզոնականում:

Tags: ,