Երեք ավտոպատահար երեկ երեկոյան, կան վիրավորներ

ճտպԳյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին

Մայիսի 17-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հոկտեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 10 ՏՕ 972 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Նազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

 

ՃՏՊ Երևան-Մասիս ավտոճանապարհին

Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդկմ-ին «Հոնդայի» մակնիշի 33 OP 387 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիերթևեկելի հատվածից (մոտ 20 մետր) և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Կ.Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1980 թ. ծնված Ա. Վարդանյանը տարբեր աստիճանիմարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել հովացմանաշխատանքներ:

***

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Մայիսի 17-ին, ժամը 21.21-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտ, բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շահումյան գյուղի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 25 ՍՏ 394 և «ԳԱԶել» մակնիշի 35 ՏՏ 254 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ք. Հովակիմյանին: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: