2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայում բնակչության դժգոհությունը գնալով մեծանում է, քանի որ միջոցառման կազմակերպման համար աղքատության խնդիր ունեցող երկրի բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել: Բացի զանգվածային ցույցերից ու գործադուլներից, Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլոյի փողոցների պատերի վրա կարելի է հանդիպել հետաքրքիր
գրաֆիտիներ՝ ընդդեմ Աշխարհի առաջնությանը: Ամենաուշագրավ նկարազարդումներից մեկի հեղինակը հայտնի բրազիլացի փողոցային նկարիչ Պաուլո Իտոն է: Գրաֆիտիում պատկերված է լաց լինող երեխա, որի ափսեի մեջ ուտելիքի փոխարեն գնդակ է դրված: Այս և մյուս
գրաֆիտիների ենթատեքստում ընկած է հանրության բողոքի արտահայտումը Բրազիլիայում առկա աղքատության, անհավասարության և բարձր հարկերի դեմ:
