Լույս է տեսել Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություններ» խորագրով գիրքը

քլինթոնի գիրքըԼույս է տեսել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություններ» խորագրով գիրքը:

Հիլարի Քլինթոնն իր նոր գրքում անդրադարձել է վերջին 20 տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղարը գրքում ափսոսանք է հայտնել այն բանի համար, որ ԱՄՆ-ը չի աջակցել 2009-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների հետևանքով ձևավորված «Կանաչ շարժմանը»:

Ուշագրավ է, որ 2009-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ Մահմուդ Ահմադի Նեժադը վերընտրվել էր նախագահի պաշտոնում, ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեին Մուսավին և Մեհդի Քյարուբին, վիճարկելով ընտրությունների արդյունքները, կազմակերպել էին բողոքի բազմահազարանոց ցույցեր:  Ընդդիմության նախաձեռնած ընդվզոումն էլ ստացել էր «Կանաչ շարժում» անվանումը:

Որոշ ժամանակ անց Մուսավին և Քյարուբին բանտարկվել էին, այնուհետև նրանց կարգավիճակը փոխվել էր և տնային կալանք էին կրում:

Ի դեպ, 2013-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Իրանի գլխավոր դատախազ Ղոլամ Հոսեին Մոհսենի Էժեին հայտարարել էր, որ Մուսավին և Քյարուբին  ժողովրդի և պետական համակարգի նկատմամբ ոտնձգություն են իրականացրել, ուստի եթե նրանք չզղջան, ապա նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ստանա:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: ,