Ռեկորդային թվով մասնակիցներ` շախմատի Հայաստանի ակումբային առաջնությունում

շախմատ445-chess-fed1-271x271Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող շախմատի Հայաստանի  տղամարդկանց ակումբային 9-րդ առաջնությանը մասնակցում է ռեկորդային թվով` 17 թիմ: Հանդիպումներն անցկացվում են 6 խաղատախտակի վրա:

2-րդ տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ ՝ «Փյունիկ» – «Ինստիգեթ» (Գյումրի) ՝ 4:2, ԲԿՄԱ- «Ուրարտու» ՝ 4,5:1,5, «Պոլիտեխնիկ» (Երևան ) – Շախմատի օլիմպիական դպրոց՝ 4:2, ԼԵԲՕ – «Երևան» ՝ 1:5 , ՖԻՄԱ- «Երիտասարդ հույսեր» ՝ 6:0, «Ծաղկաձոր» – «Վետերաններ» ՝ 4:2, «Կոտայք» – Աբովյանի շախմատի դպրոց ՝ 4,5: 1,5, «Հայ-ռուսական համալսարան» – «Զարթոնք» ՝ 6:0:

«Հայդուկը» խաղից ազատ էր:

Առաջատարները չորսն են ՝ «Երևանը», «Փյունիկը», ԲԿՄԱ-ն ու «Պոլիտեխիկը»: Այս թիմերը երկուական հաղթանակ են տարել:

Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 13-ին: Մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու սեպտեմբերի 11- 21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի  ակումբային առաջնությանը:

 

Tags: ,