Բոլոր թյուրքերը պետք է ունենան ընդհանուր այբուբեն. Ջեմիլ Չիչեք

2Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի և այբուբենի ստեղծման հարցը համարում է ամենակարևորներից մեկը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։

 

“Այդ կերպ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց։ Ժողովների ընթացքում շփվելով մայրենի լեզվով՝ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց, մեր ներդրումը կունենանք մշակույթների զարգացման գործում և հնարավորություն կստեղծենք լեզուն հարստացնելու համար։ Դրա համար գոյություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնց գործունեությանը պետք է աջակցել”,-ասել է Չիչեքը։

 

Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ցավ է հայտնել, որ չնայած իրենց բազմաթիվ հրավերներին՝ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են անդամակցել TürkPA-ին՝ Թյուրքախոս ժողովուրդների խորհրդարանական վեհաժողով, որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

 

Ըստ Չիչեքի՝ TürkPA-ի հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-13-ին Բաքվում։

Tags: , ,