Մադրիդի «Ատլետիկոն» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խացղարկության եզրափակչում լրացուցիչ խաղաժամանակում հաղթեց Մադրիդի «Ռեալին»` 2:1 հաշվով և 14 տարվա ընդմիջումից հետո դարձավ գավաթակիր: «Ատլետիկոն» պատվավոր ավարը նվաճեց 10-րդ անգամ:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Ի դեպ, «Ատլետիկոն» «Ռեալին» վերջին անգամ հաղթել էր 1999-ի հոկտեմբերի 30-ին:
Տեխնիկական արդյունքներ
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:2
Կրիշտիանու Ռոնալդու, 14 – Դիեգո Կոստա, 35, Ժոաո Միրանդա, 98
Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 114 («Ռեալ»)
Tags: ֆուտբոլ