Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Աթենքում է և հաջողությամբ բուժզննում է անցել հունական «Օլիմպիակոսում»: Նա պատրաստվում է 3 տարով աշխատանքային պայմանագիր կնքել այդ ակումբի ղեկավարության հետ:
Այսօր կողմերը վերջնական համաձայնության կգան և պաշտոնական հայտարարություն կկատարվի:
Հավելենք, որ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Պերմի «Ամկարը»:
Հայ ֆուտբոլիստը Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող է: Նա 2013-14-ի մրցաշրջանում անցկացրած 10 խաղում 1 գնդակ է խփել:
Tags: սպորտ, ֆուտբոլ
