Հնդիկ բիզնեսմենը իր Jaguar-ը քաղաքով քարշ է տվել ավանակների օգնությամբ

Rahul ThackreymJaguar մակնիշի մեքենայի հնդիկ սեփականատերը իր նոր մեքենան ամրացրել է ավանակներին և քարշ տվել քաղաքի շուրջ՝ պնդելով, որ դա միակ ձևն է այն շարժելու համար:

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի բնակիչ, 38-ամյա բիզնեսմեն Ռահուլ Թեքրեյմի մոտ միտքը ծագել է, երբ 53,000 ֆունտ արժողությամբ նոր մեքենան շարունակ փչացել է:

Նա պնդում է, որ մի քանի անգամ  մեքենան հետ է տարել տեղի ներկայացուցչություն  վերանորոգելու համար, սակայն երբ մի խնդիրը լուծվում էր, մեքենայի հետ կապված մեկ այլ խնդիր էր առաջանում:

Այսպիսով՝ ցանկանալով տեղի ներկայացուցչությանը ցույց տալ, թե ինչ կարծիք ունի իրենց մեքենաների մասին, նա մեքենան քաղաքի շուրջը քարշ է տվել ավանակներով:

Նա ավելացրել է, որ ավանակը ավելի վստահելի է, քան Jaguar-ը:

Բիզնեսմենը մեքենան գնել է մայիսի 7-ին:

Հնդկաստանում մակնիշի ներկայացուցչությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի արել, քանի որ նրանք դեռևս բանակցում են Թեքրեյմի հետ:

 Անկախ

Tags: , ,