Ռիո –դե-Ժանեյրոյի օդանավակայանները գործադուլ են արել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը

Galeao International Airport in Rio de JaneiroՌիո –դե-Ժանեյրոյի 3 օդանավակայանների աշխատակիցները ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը գործադուլ են  սկսել  տեղական ժամանակով 00:00-ին: Գետնի վրա սպասարկող  տեխնիկական անձնակազմի աշխատանքը կկրճատվի , այդ թվում` «Գալեան» միջազգային օդանավակայանում: Դա , բնականաբար, կանդրադառնա առաջնության համար ժամանած օտարերկրացիներին սպասարկման վրա: Սակայն,  Քաղաքացիական ավիացիայի պետական ազգային գործակալությունը հայտարարում է, որ իրավիճակին հետևում է, իսկ աշխարհի առաջնության ժամանակաշրջանոմ ավիաընկերությունները պատրաստ են աշխատել հատուկ պայմաններում:

Գործադուլավորները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում ու աշխատանքային կոլեկտիվ համաձայնագրերի կնքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, Սան-Պաուլույում, մետրոյի աշխատակիցները, որոնք նույնպես պատրաստվում էին գործադուլի, փոխել են իրենց որոշումը: Արհմիութենական կոնֆերանսի մասնակիցները որոշել են ապահովել մետրոյի աշխատանքը չնայած նրան, որ ղեկավարները  չեն կարողացել կանխել 40 ակտիվիստ-գործադուլավորների ազատումն աշխատանքից:

Անկախ

Tags: , ,