Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ բողոքում են եղանակի սխալ կանխատեսումներից, սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է լուծել այդ հարցը:
Կիմը, ավտորիտար երկրում իր զբաղեցրած դիրքն օգտագործելով, օդերևութաբաններին զգուշացրել է խուսափել հետազոտական հին համակարգի պատճառով բազմաթիվ սխալ կանխատեսումներից:
Այժմ մնում է սպասել՝ արդյո՞ք հիդրոօդերևութաբանական ծառայություն կատարած այցի ընթացքում Կիմի նախազգուշացումներից հետո նրանք ավելի ճշգրիտ կանխատեսումներ կանեն, թե ոչ:
Երկրում հաճախակի տեղի ունեցող բնական աղետները՝ երաշտը և ջրհեղեղները, ավելի են սրել երկրում առկա սննդի քրոնիկ անբավարարությունը:
Կիմը հայտնել է, որ բազմաթիվ սխալ կանխատեսումներ են եղել, քանի որ օդերևութաբանական հետազոտությունները ժամանակակից և գիտական հիմքերի վրա չեն դրվում: Նա ավելացրել է, որ երկիրն օդերևութաբանական պատշաճ կանխատեսումների կարիք ունի մարդկանց և նրանց ունեցվածքը աղետից պաշտպանելու համար:
Tags: եղանակ, Կիմ Չեն Ին