Ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա մի տղամարդու, որը Կրուազեթում, որտեղ տեղի է ունենում փառատոնը, 2 անգամ օդ է կրակել ազդանշանային ատրճանակից: Հանդիսատեսներից ոչ ոք չի տուժել:
Ոստիկանների խոսքով, հանցագործը ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի տաղավար է ներխուժել, որտեղ նկարահանումներ էին կատարվում: Միջադեպի պատճառով հեռարձակումը մի քանի րոպեով ընդհատվել է:
Բացի այդ խուճապին նպաստել են նաև պաշտպանության ծառայության աշխատակիցները, որոնցից մեկը գոչել է` “նռնակ”: Ինչպե հետո պարզվեց, չարագործի ձեռքին իսկապես նռնակի մուլյաժ է եղել:
Նախնական վարկածով, տղամարդը տառապում է հոգեկան ինչ որ խանգարմամբ: Նրա հանցանքի դրդապատճառները ներկայում պարզվում են:
Կինոփառատոնի ղեկավարությունը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն ծրագրի մեջ դեպքի պատճառով չի լինելու: 66-րդ փառատոնի բացման պահից սկսած սա արդեն երկրորդ քրեական միջադեպն է: Մեկ օր առաջ քաղաքի կենտրոնում գտնվող Novotel Hotel-ից անհետացան մեկ մլն դոլար արժողությամբ զարդեր:
Tags: Կանն
