Զավեշտասեր Վիտալի Սեդյուկը հանրային աշխատանք կատարելիս Բրեդ Փիթի լուսանկարով շապիկ է հագել

vitalii-sediukԿարմիր գորգի վրա կատակներ անող Վիտալի Սեդյուկը հանրային աշխատանք կատարելիս հագել է Բրեդ Փիթի լուսանկարով սպորտային շապիկ: Չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի Գրիֆիթ փարք այգում աղբ հավաքելիս նա սպորտային շապիկի վրայից կրում էր նաև նարնջագույն ժիլետ:

Սեդյուկին նախկինում լուսանկարել էին այգին մաքրելու ընթացքում զվարճանալիս. նա աշխատելիս ինքնալուսանկարներ է արել, պարել երաժիշտների հետ:

Սեդյուկը պետք է 20 օր հարկադիր հանրային աշխատանք կատարի Անջելինա Ջոլիի «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Փիթին ապտակելու համար: Ուկրաինացի նախկին լրագրողը պետք է նաև 200 դոլար տուգանք վճարի, ինչպես նաև նրան արգելվել է մասնակցել հոլիվուդյան որևէ միջոցառման:

Փիթը Սեդյուկի կատակների միակ զոհը չէ: 25-ամյա տղամարդը նախկինում գլուխը մտցրել էր Ամերիկա Ֆերերայի զգեստի տակ և գրկել Բրեդլի Կուպերի ծնկները:

Tags: ,