95 տարեկան հասակում մահացել է Թուրքիայում հայտնի հայազգի թենիսի մարզիչ Սարգիս Հարփութլուն

sarkisԹուրքիայի ամենահայտնի թենիսի մարզիչ «ուսուցիչների ուսուցիչ» հայազգի Սարգիս Հարփութլուն կյանքից հեռացել է 95 տարեկան հասակում: Հարփութլուն, լինելով մի շարք նշանավոր թենիսիտների մարզիչը, միևնույն ժամանակ հայտնի է որպես Թուրքիայում առաջին հայազգի սպա: Սարգիս Հարփութլուն հանդիսանում է Թուրքիայում «Dalyan Clup», «Caddebostan Raket» և մի շարք այլ թենիսի ակումբների հիմնադիրը: Նա է իրականացրել երկրում թենիսի բազմաթիվ կորտերի բացման աշխատանքները:

Թուրքիայում թենիսի զարգացման գործի մեջ մեծ ներդրում ունեցած Հարփութլուի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Քադըքյոյի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցում, որից հետո նրան կթաղեն Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը:

Անկախ

 

 

 

Tags: , ,