Նեյմարը մեկնարկային խաղում` դուբլի հեղինակ

ֆաա 111111Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի «Կորինտիանս Արենա» մարզադաշտում կայացած ֆուտբոլի աշխարհի  առաջնության մեկնարկային  խաղում աշխարհի հնգակի չեմպիոնը Բրազիլիայի հավաքկանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանիի նկատմամբ:

71-րդ րոպեին մրցավարը կասկածելի  11 մ-ոց տուգանային հարված նշանակեց Խորվաթիայի հավաքկանի դարպասին, որը հստակ իրացրեց Նեյմարը: Ի դեպ, խորվաթների դարպասապահ Պլետիկոսան մատներով հպվեց գնդակին, սակայն այն հայտնվեց ցանցում:

Իսկ խփած գնդակը շրջադարձային էր բրազիլացիների համար:

Տեխնիկական արդյունքներ

Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1

Նեյմար, 29, 71 (11 մ), Օսկար, 90+1 – Մարսելո, 11 (ինքնագոլ)

Թիմերի կազմերը

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տիագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 63), Օսկար, Հալկ (Բեռնարդ, 68), Ֆրեդ, Նեյմար (Ռամիրես, 88):

Խորվաթիա. Ստիպե Պլետիկոսա, Դարիո Սրնա, Վեդրան Չորլուկա, Դեյան Լովրեն, Շիմե Վրսալկո, Լուկա Մոդրիչ, Իվան Ռակիտիչ, Իվան Պերիշիչ, Մատեո Կովաչիչ (Մարսելո Բրազովիչ, 61), Իվիցա Օլիչ, Նիկիցա Ելավիչ (Անտե Ռեբիչ, 78):

Tags: ,