Իրաքում զինված իսլամիստները շարժվում են դեպի Բաղդադ

iraq-09 «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» խմբավորման զինյալները , ովքեր զբաղեցրել են Դիալա շրջանը, հայտարարում են, որ այժմ պատրաստվում են շարժվել դեպի Բաղդադ: Սա մեծացնում է երկրի պառակտման սպառնալիքները, գրում է BBC-ն:

Այս պահին, երբ Իրաքի բանակը նահանջում է իսլամիստների ճնշման ներքո, քրդական ռազմական խմբերը լիակատար վերահսկողություն են ձեռք բերել  Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում:

Դիտորդների կարծիքով` Իրաքն աստիճանաբար երեք մասի է բաժանվում. սունիական, շիական և քրդական:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով Իրաքի կառավարությանն  օգնություն է առաջարկել ծայրահեղականների դեմ պայքարում, այդ օգնության տարբեր եղանակներ է քննարկում, այդ թվում` օդային հարվածներ թիրախներին:

Սակայն ամերիկացիների մասնակցությամբ ցամաքային ռազմական գործողության մասին խոսք չի կարող լինել:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հաստատել է Իրաքում ռազմական տեխնիկայի ներկրման ոլորտում աշխատող ամերիկացիների տարհանման մասին լուրերը:

Tags: ,