Ինչից է դժգոհ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը

լֆսskolariԲրազիլիայի  ֆուտբոլի հավաքականը, թեև այդ երկրում անցկացվող աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամաբ, այդուհանդերձ, աշխարհի հնգակի չեմպիոն հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին  դժգոհ է իր սաների գործողություններից: Խաղից հետո նա մասնավորապես ասել է. «Սաներիս միայն կասեմ, թե մեր խաղում ինչն ինձ դուր չի եկել: Անհաջող սկսեցինք հանդիպումը, իսկ դա վկայում է, որ, հաջողության հասնելու համար, դեռ շատ պետք է աշխատել:Չեմպիոն դառնալու համար 7 քայլ պետք է կատարել: Առաջինն արդեն  անցել ենք, մնացել է վեցը: Ընդհանրապես, աշխարհի առաջնությունների մեկնարկային հանդիպումները միշտ բարդ են եղել իմ թիմի համար: 2002-ին մեծ դժվարությամբ հաղթեցինք Թուրքիայի ընտրանիի` 2:1 հաշվով, 2006-ին, երբ մարզում էի Պորտուգալիայի թիմը, 1:0 հաշվով առավելության հասանք Անգոլայի հավաքականի նկատմամբ: Բայց աշխարհի առաջնությունում դժվարությունների է բախվում յուրաքանչյուր հավաքական: Գոհ եմ, որ ստեղծված դժվարին իրավիճակում սաներս կարողացան խաղն իրենց ձեռքը վերցնել և առավելության հասնել»:

Tags: ,