ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, հունիսի 12-ին իր 90-ամյակը նշել է պարաշյուտով իր Մենում գտնվող իր տնից ոչ հեռու, թռիչքով:
Բուշ-ավագը, որը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է հաշմանդամի սայլակով տեղաշարժվել, ուղղաթիռից բանակային փորձառու պարաշյուտիստի հետ թռիչք է կատարել: Գետնի վրա նրան դիմավորել է կինը` Բարբարան ու որդին` Ջորջը:
Սա նրա 8-րդ թռիչքն է պարաշյուտով: Առաջին անգամ ինքնաթիռից հարկադրաբար է դուրս եկել Խաղաղ օվկիանոսի վրա, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ինքնաթիռը խփեցին: Նախավերջին թռիչքը կատարել է 5 տարի առաջ, երբ կրկին ծնունդն էր նշում` 85-ամյակը:
«Սա հրաշալի օր է Մենում.իրականում այն բավականին լավն է պարաշյուտով թռիչքի համար»,- գրել է ԱՄՆ 41-րդ նախագահն իր Twitter-յան միկրոբլոգում:
Tags: Ջորջ Բուշ-ավագ