Թուրքիան տեղյակ է եղել Մոսուլում հյուպատոսարանի վրա հարձակման մասին

irak  Մինչ Մոսուլում թուրք դիվանագետները շարունակում են պատանդ մնալ ահաբեկիչների ձեռքում, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ իրենք տեղեկացված են եղել թուրքական հյուպատոսարանի վրա սպասվող հարձակման մասին: Արընչը նշել է, որ հաշվի առնելով իրադրությունը, Անկարան հյուպատոսարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չդիմադրել: «Միայն թուրքական ֆիլմերում են 40 հերոսները կարողանում հաղթել 1000 մարտիկների: Իրական կյանքում դա անհնար է»,-ասել է Արընչը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ փոխվարչապետը նշել է նաև, որ Իրաքում Թուրքիայի քաղաքացիների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Արընչի խոսքերով՝ ներկայումս Իրաքում 125 հազար հայրենակից ունեն և իրական վտանգի դեպքում Թուրքիան կարող է տարհանել իր քաղաքացիներին:

 Անկախ

Tags: ,