Բեյրութի Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը կհանդիպի Ստամբուլի հայ համայնքի հետ

PaulHaidostian    Բեյրութի Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը վաղը ելույթ կունենա Ստամբուլի նշանավոր Կեդրոնական վարժարանի շրջանավարտների միությունում: Կեդրոնական վարժարանի, Սայաթ Նովա խորի և Արաս հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Հայդոսթյանը, հանդիպելով Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց կպատմի Հայկազյան համալսարանի փորձի մասին:

1955 թվականին հիմնադրված Հայկազյան համալսարանը Լիբանանում ամենաբարձորակ կրթօջախներից մեկն է: Հայկազյանում սովորում են ինչպես աշխարհի տարբեր երկրներից եկած հայազգի ուսանողներ, այնպես էլ օտարերկրացիներ: Որպես մարդաբանական գիտությունների ինստիտուտ հիմնադրված համալսարանը համապատասխանում է  ամերիկյան մոդելին և տալիս է անգլալեզու կրթություն: Հիմադրման տարեթին համալսարանը ուներ 43 ուսանող, իսկ 1975 թվականին, մինչև Լիբանանում պատերազմի սկիզբը, ուսանողների թիվը 650-ի էր հասել: Այսօր համալսարանը ունի 150 հոգանոց դասախոսական կազմ և 900 ուսանող:

Tags: , , ,