Դնեպրոպետրովսկի մարզային պետադմինիստրացիայի նախագահ Իգոր Կոլոմոյսկին առաջարկել է Ռուսաստանի հետ սահմանին պատնեշ կանգնեցնել, հաղորդում է today.kz-ը:
Նրա նախագծի համաձայն, պատնեշը մտադիր են կանգնեցնել Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզերում` մետաղական փշալարե դարպասի նման:
Բացի այդ, առաջարկվում է այդ մետաղալարե պատնեշի միջով հոսնք անցկացնել: Ենթադրվում է, որ նման ամրապատնեշի շինարարության վրա 6 ամիս կծախսվի:
«Խաղաղ Ֆինլյանդիային Ստալինից փրկեց «Մաններհեյմի գիծը»: Նման գիծ էլ պետք է կառուցի Ուկրաինան` Պուտինից պաշտպանվելու համար:Իսրայելի սահմանին բարձրացված պատն արդյունավետ պաշտպանում է ահաբեկիչների հարձակումներից»,-ասել է Կոլոմոյսկին:
Ի դեպ, Կոլոմոյսկուն բազմիցս են մեղադրել ազգայնական «Աջ սեկտոր» խմբավորումը հովանավորելու մեջ ու նույնիսկ ՌԴ Գլխավոր դատախազությանը խնդրել են նրա դեմ գործ հարուցել «ահաբեկչական գործունեությանն օժանադակելու»հոդվածով:
Tags: միլիարդատեր, պատնեշ