Աֆրիկյան փղերը վերացման եզրին են. նոր հաշվետվություն

Աֆրիկյան փղերըՎերացման եզրին կանգնած կենդանիների առևտրի վերահսկողությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ, եթե փղի ոսկորի որսագողությունը մնա ներկայիս մակարդակի վրա, աֆրիկյան փղերը կարող են ոչնչանալ երկրի երեսից: Այս մասին գրում է BBC-ն:

CITES-ի հաշվետվությունում ասվում է, որ ամեն տարի որսագողների ձեռքով սպանվում է ավելի քան 20 հազար փիղ: Դա ավելի շատ է, քան նրանց պոպուլացիայի ամենամյա աճը:

Փաստաթղթում ասվում է նաև, որ վաճառվող փղոսկրի քանակը ևս մեծանում է: Հաշվետվության հեղինակների կարծիքով` սա ցույց է տալիս, որ փղի ոսկորների ապօրինի վաճառքում ներգրավված են նաև կազմակերպված հանցավոր կազմակերպությունները:

1989 թվականին արգելք է մտցվել փղոսկրի առևտրի նկատմամբ, որպեսզի Աֆրիկայում պահպանվի վերացող փղերի պոպուլացիան:

Կենդանիների կճիթները գործածվում են զարդերի արտադրության ժամանակ:

 

Անկախ

Tags: