ԱՄՆ-ում թուրքական պատվիրակության այցի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել և նախաճաշել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ հանդիպմանը մասնակցել է նաև թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական ջոկատների հարձակման հետևանքով զոհված Ֆուրքան Դողանի հայրը՝ Ահմեդ Դողանը:
Ինչպես հաղորդում է «Anaolu» գործակալությունը՝ արտգործնախարար Դավութօլուն հանդիպմաը զոհված տղայի հոր մասնակցության մասին տեղեկություն է հաղորդել «Twitter» սոցիալական կայքում: Դավութօղլուն հայտնել է, որ իրենք կիսում են Ֆուրքանի կորստի ցավը: Նա նշել է, որ Ահմեդ Դողանը նախագահ Օբամային գրած իր նամակը հանձնել է պետքարտուղար Քերիին, վերջինս էլ խոստացել է այն փոխանցել Օբամային:
Tags: թուրքիա