Ուկրաիանյի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ հինգշաբթի օրը երեք ռուսական տանկեր և այլ ռազմական մեքենաներ հատել են Ուկրաինայի սահմանը, որից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի ուժերի միջև հրաձգություն է սկսվել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավակովի տեղեկություններով՝ տանկեը անցել են Լուգանսկի շրջանի ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող անցակետով: ռազմական մեքենաների շարասյան մեջ կային զրահամեքենաներ և հրետանի:
Ուկրաինայի տարածք մտնելուց հետո երկու տանկեր առանձնացել և շարժվել էին Գորլովկայի ուղղությամբ, որից հետո նրանց վրա հարձակվել էին Ուկրաինայի ռազմական ուժերը:
Շարասյան մի մասը ոչնչացվել է:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ Պորոշենկոյի նախագիծը:
Tags: Ուկրաինա, Ռուսական տանկեր