Պապ Ֆրանցիսկոսը Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում չեզոքություն կպահպանի

Հռոմի պապՆա վերջերս վերկանգնել է իր արգենտինական անձնագիրը, ինչպես նաև իր սիրելի Բուենո Այրեսի ֆուտբոլային ակումբի պաշտոնական անդամակցության քարտ ունի: Սակայն պապ Ֆրանցիսկոսը խոստացել է բացարձակ չեզոքություն պահպանել Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ:

Ֆրանցիսկոսը ուրբաթ օրը Բարսելոնայի La Vanguardia թերթի հետ հարցազրույցի ժամանակ հիշել է, որ փետրվարին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը Վատիկան կատարած այցելության ընթացքում խնդրել է նրան չեզոքություն պահպանել մրցումների ժամանակ:

Ֆրանցիսկոսը ծիծաղելով նշել է, որ ինքը կպահի իր խոստումը, քանի որ Բրազիլիան և Արգենտինան միշտ հակառակորդներ են եղել:

Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսը ֆուտբոլիստներին և երկրպագուներին ուղղված տեսանյութ էր հրապարակել, որտեղ կոչ էր անում Աշխարհի գավաթի խաղերը թիմային աշխատանքի և համերաշխության հարթակ դարձնել և ոչ թե այն վերածել ռասիզմի, անհատականության և ագահության ցուցադրության:

Արգենտինան իր առաջին խաղը կխաղա կիրակի օրը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ:

 Անկախ

Tags: ,