Ադրբեջանում դաժան սպանություն է տեղի ունեցել: Գյադաբեյի գեղեցկության սրահներից մեկում հարսնացու է սպանվել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, գեղեցկության սրահում կտրել են ամուսնության պատրաստվող, 1986թ. ծնված Ֆահրիա Ֆիրուդին քըզը Ասլանովայի կոկորդը:
Ականատեսները պատմել են, որ աղջիկը գեղեցկության սրահ էր այցելել, քանի որ այսօր նրա հարսանիքը պետք է կայանար։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այդ սպանությունը իրականացրել է Սլավյանկա գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Հասըմով Էլչին Ֆահրեդդին օղլուն: Վերջինս սպանված աղջկա նախկին ամուսինն է, նրա երեխայի հայրը:
Հաղորդվում է, որ սպանությունը իրականացվել է խանդի հողի վրա:
Tags: ադրբեջան, սպանություն