Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում B խմբի առաջին խաղում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն անսպասելիորեն 1:5 հաշվով պարտվեց Հոլանդիայի թիմին:
Ուշագրավ է, որ Սալվադորում կայացած հանդիպումում իսպանացիներն առաջինը բացեցին հաշիվը: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բայց հանգստից հետո Հոլանդիայի ընտրանին 4 դնդակ խփեց մրցակցի դարպասը և կամային հաղթանակ տարավ: Ընդ որում, վան Պերսին և Ռոբենը դարձան դուբլի հեղինակ:
Հոլանդիայի հավաքականն իսպանացիներից վրեժը լուծեց: Աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում նրանք պարտվել էին հենց իսպանացիներին:
Տեխնիկական արդյունքներ
Իսպանիա – Հոլանդիա՝ 1:5
Խաբի Ալոնսո, 27 (11 մ) – Ռոբին վան Պերսի, 45, 72, Արյեն Ռոբեն, 53, 80, Ստեֆան դե Ֆրայ, 65
Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.
Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սեզար Ասպիլիկուետա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Պեդրո, 63), Չավի, Դավիդ Սիլվա (Սեսկ Ֆաբրեգաս, 78), Անդրես Ինյեստա, Դիեգո Կոստա (Ֆերնանդո Տորես, 63):
Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Դարիլ Յամատ, Ստեֆան դե Ֆրայ (Ջոել Վելտման, 77), Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ, Վեսլի Սենյդեր, Ջոնաթան Դե Գուզմա (Ժորժինյո Վեյնալդում 62), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (Ջերմեյն Լենս, 79):
Tags: սպորտ, ֆուտբոլ