«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագիր ստեղծելու նպատակով

սն9f089047ՀՀ սպորտի և երիտասարդությանհարցերինախարարությունում այսօր «Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագրի ստեղծման նպատակով անցկացվեց առաջին խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը ներկա էին նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ե.Դավթյանը, Գ.Ղազարյանը, Ն.Շահբազյանը, Է.Մանթաշյանը, Ա.Չիթչյանը, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ՝ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը, ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը ողջունեց նախարարության՝ «Ֆիզկուլտուրային առողջարարականհամալիր» ծրագրի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի միջոցով նպաստել բնակչության առողջության բարելավմանը, ֆիզիկական որակների՝ ճկունության, դիմացկունության, ճարպկության, ֆիզիկական ուժի զարգացմանը, պահպանմանը և դրանց հետագա կատարելագործմանը

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր և որոշեցին հաջորդ հանդիպմանը ներկայացնել առաջարկություններ` դրանց իրականացման համար:

Tags: ,