Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն հայտարարել է, որ երկուշաբթի, հունիսի 16-ին երկրի նախագահին իր հեռանալու մասին դիմում է ներկայացնելու: Բացի այդ նա արդեն հեռացել է Ֆիննական խորհրդարանի կոալիցիոն կուսակցության նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 10 տարի:
Կատայնենի խոսքով, ինքը մտադիր չէ, որևիցե «քաղաքական կտակ» թողնել, հաղորդում է “Россия 24″-ը: Նոր նախագահին, որը Ֆինլանդիայի վարչապետ կդառնա, կոալիցիոն կուսակցությունը մտադիր է ընտրել այսօր, հունիսի 14-ին:
Tags: վարչապետ