Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել. զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա։ Ներքին զորքերի զորամասերից մեկում Ալլահվերդի Գուլիևը, խախտելով զենքից օգտվելու անվտանգության կանոնները, պատահմամբ կրակել է իրեն ամրակցված զենքից։
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, գնդակը դիպել է ծառայակցին՝ Զահիդ Աբդուլլաևին։ Հաղորդվում է, որ Զահիդ Աբդուլլաևը թեթև վիրավոր է: Նրա վիճակը կայուն է։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Tags: ադրբեջան, բանակ