Համաներում է շնորհվել Իրանի 1052 բանտարկյալի

համաներումԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա կապակցությամբ ներում է շնոհել 1052 բանտարկյալի:

Ավելի վաղ, համապատասխան խնդրանքով Իրանի հոգևոր առաջնորդին դիմել էր Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին:

Համաներում են ստացել ինչպես քաղաքական ու քաղաքացիական, այնպես էլ ռազմական հանցագործությունների համար դատապարտվածներ:

Ավելի վաղ, Ալի Խամենեին Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան կապակցությամբ համաներում էր շնորհել որոշ կին դատապարտյալների:

Համաներմամբ ազատ էին արձակվել այն դատապարտյալները, ովքեր դատապարտված էին եղել 6 ամսյա ազատազրկման, անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ինչպես նաև պարտքերի համար ճաղերի հետևում հայտնված կին դատապարտյալները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՒԲ» լրատվական գործակալությունը:

Tags: ,