Այսօր` հունիսի 14-ին, կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այցով Ադրբեջանում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի զարգացումը քաղաքական և տնտեսական բնագավառներում: Ընդգծվել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման լավ հեռանկարների առկայությունը։ Կարևորվել է Բարոզուի այցի նշանակությունը Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների տեսանկյունից։
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց խորացման հեռանկարների վերաբերյալ։