Իրաքում պատանդ մնացած թուրք վարորդը փախել է ԻՇԻՊ-ի ահաբեկիչներից

թուրք վարորդ Օրերս Մոսուլ քաղաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ վերցված թուրք բեռնատարի վարորդներից մեկին հաջողվել է փախչել ահաբեկիչների մոտից և հասնել Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալեի շրջան: Բեռնատարի վարորդ Իբրահիմ Քայնաքը պատմել է, որ իրենց պահում էին ինչ-որ պահեստում: Նա, օգտվելով այն հանգամանքից, որ զինյալները մոտակայքում չեն գտնվել, մեկ այլ թուրք վարորդի օգնությամբ կարողացել է փախչել պահեստից: Քայնաքը նշել է, որ պատանդ մնացած վարորդները ուժասպառ և քաղցած են: «Աստված թող ոչ ոքի թույլ չտա ընկնել այդ դաժան մարդկանց ձեռքը: Թող Աստված օգնական լինի այնտեղ մնացած վարորդներին»,-ասել է Քայնաքը:

 Անկախ

Tags: ,