Երեկ սկսվեց Աշխարհի գավաթի խաղարկությունը Բրազիլիայի և Խորվաթիայի միջև խաղով: Ամբողջ աշխարհը ցնցվել էր Մարսելոյի խփած գոլից, որը եվրոպացիներին առաջ մղեց, սակայն խաղի վերջում բրազիլացիները հաղթեցին 3-1 հաշվով:
Աշխարհի գավաթի խաղարկությունը դիտում էին սկսած տիեզերքից, Սիրիայի ապստամբներից մինչև քաջ քենյացիները:
Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները դադարեցրել են իրենց փորձարկումները խաղը դիտելու համար, Հալեպում Սիրիայի զինյալները վայր են դրել զենքերը, իսկ Պարագվայում Ասունսոնի հոգեբուժական հիվանդանոցի ավելի հավասարակշիռ հիվանդներին թույլատրել են Աշխարհի գավաթի խաղարկության խաղը հին հեռուստացույցով դիտել ճաղերի հետևից:
Ռիո դե Ժանեյրոյի անօթևանները հավաքվել են խանութների առջև այդտեղի հեռուսատացույցներով խաղը դիտելու համար, իսկ Նայրոբիյում՝ Քենիայում, երկրպագուները հավաքվել են խաղը դիտելու՝ անտեսելով իսլամիստ ահաբեկիչների հնարավոր հարձակումների մասին նախազգուշացումները:
Գերմանացիները խաղը դիտել են Բեռլինի 1.FC Union ստադիոնում:
Tags: Աշխարհի գավաթի խաղարկություն, Բրազիլիա
