Կոլումբիայի գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է Газета.Ruն:
Ընտրատարածքներում ձայների 99%-ի մշակման արդյունքներով, Սանտոսի համար քվեարկել է 50,89% ընտրող, ինչը կազմում է շուրջ 7,75 մլն մարդ:
Մյուս թեկնածուի` Օսկար Իվան Սուլուագիի օգտին քվեարկել է 45,06%-ը կամ 6,87 մլն մարդ:
Սանտոսի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին:
Tags: Խուան Մանուել Սանտոս, Կոլումբիա