Տրանսպորտայինների գործադուլը Ֆրանսիայում հարվածի տակ կդնի ՄՊՔ-ն

o_564719 (1)Ֆրանսիայի իշխանությունները չեն կարողացել համաձայնության գալ գործադուլավոր երկաթուղային աշխատողների հետ, ինչը , փաստորեն, կարող է անդրադառնալ  միացյալ պետական քննությունների վրա, քանի որ երկուշաբթի շրջանավարտներից շատերը պարզապես չեն կարողանա  ժամանակին հասնել պետական  քննության սկզբին:

Երկաթուղայինների համազգային գործադուլը սկսվել է չորեքշաբթի օրվանից: Արհմիությունները համաձայն չեն կառավարության` երկրի տրանսպորտային տնտեսությունը բարեփոխելու պլանների հետ: Իշխանությունները մտադիր են աշխատողներին զրկել պետծառայողի կարգավիճակից ու ԵՄ պահանջներին համապատասխան, լիբերալացնել երկաթուղային շուկան:

Օրենքի նախագիծը մտադիր են քննարկել հաջորդ շաբաթ: Իշխանություններն արհմիություններին կոչ են անում  դադարեցնել գործադուլը, իսկ նրանք էլ իրենց հերթին, պնդում են ու պահանջում լիարժեք բանակցություններ վարել, ինչի մասին նույնիսկ Ելիսեյան պալատ են գրել: Նամակն իհարկե անպատասխան է մնացել, իսկ ֆինանսների նախարար Միշել Սալեն այսօր նշել է, որ «ոչ մի պատճառ» չունեն տվյալ բարեփոխումը հետաձգելու: Կիրակի արհմիությունները վճռեցին շարունակել գործադուլը ևս մեկ օր: Այսինքն, այսօր կրկին ուղևորատար գնացքների չվացուցակում ընդմիջումներ  են լինելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօր, շուրջ 300 հազար շրջանավարտ պետք է միջնակարգ կրթության ավարտականի համար միացյալ դպրոցական քննություն հանձնի: Կրթության նախարարությունն ու երկաթուղու ղեկավարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել` սովորողներին դպրոց հասցնելու ու, բացի այդ, բացառության կարգով, ուշացողներին լրացուցիչ ժամանակ կհատկացվի քննական առաջադրանքը կատարելու համար:

Անկախ

Tags: ,