«Երևան Սիթի Տուր»-ով զբոսանք՝ զինծառայողների համար

002

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով ՀՀ տարբեր զորամասերում ծառայություն անցնող, զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Ճանաչիր մայրաքաղաքդ» նախաձեռնությամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երևանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, որ ծրագրի իրականացումը ոչ մի օր չհապաղի։ Այդպիսով, քաղաքապետարանը ծրագրին սիրով առաջարկեց այդ առումով լավագույնն, ինչ ունենք՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին, որը մեկ ամիս՝ յուրաքանչյուր կիրակի, մեր զինծառայողներին ենք տրամադրելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։
Զինծառայողների առաջին խումբը, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջելով Երևանի տեսարժան վայրերով, այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,