Կընձեռվի ավտոկայանատեղերից ավելի երկար անվճար օգտվելու հնարավորություն

տարոնՔաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այսպիսով հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ տաքսիների)՝ նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար:

Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով  կատարելու վճարումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,