Իրանի տնտեսական զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆհամիռադը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը մեկ տարվա ընթացքում 32 մլրդ դոլարի ոչ նավթային ապրանքներ է արտահանել:
Նշենք, որ Իրանի նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազամին վերջերս նշել էր, որ եթե նախորդ տարվա բյուջեով նախատեսվում էր օրական 1 մլն բարել նավթ արտահանել, ապա նոր կառավարության գործողությունների շնորհիվ արտահանման ցուցանիշը 20 տոկոսով ավելացել է:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան, տնտեսություն