Բրազիլիայի քաղաքներից մեկում` Բելու Օրիզոնտիում մարմնավաճառներն ու Ավետարանական քրիստոնեական ըկերությունը խաղացել են տեղի համալսարանի թիմի դեմ: Դրա մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Խաղը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր փողոցներից մեկում` ի պաշտպանություն սեքսուալ ծառայությունների աշխատողների իրավունքների:
Մարմնավաճառների թիմն իրեն «Մերկ» է անվանել, չնայած իրականում խաղացել են դեղնականաչ գույնի մարզահագուստով: Բրազիլիայում մարմնավաճառները վաղուցվանից են բողոքում խտրականության դեմ ու կառավարությանը կոչ են անում իրենց մասնագիտությանը վերաբերվել այնպես , ինչպես մյուսներին: Մասնավորապես, նրանք խնդրել են թոշակային ծրագրի համար. «Վերջիվերջո, մենք կկոտրենք այդ համակարգը», ասել է մասնակիցներից մեկը:
Tags: Բրազիլիա, մարմնավաճառ, ֆուտբոլ