Վազքարշավի լավագույն մասնակիցներին` նաև դրամական պարգևներ

images ՀԱՕԿ2014 թ. հունիսի 21 -ին  Երևանում , Գյումրիում , Վանաձորում և  Քաջարանում  միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կանցկացվի    միջազգային օլիմպիական օրվան   նվիրված մասսայական վազքարշավ:

Կմասնակցեն  13 -ից  բարձր տարիքի   վազքասերները:

Երևանյան վազքարշավը  կձգվի   Հանրապետության հրապարակ  -  Ամիրյան փողոց  – Մաշտոցի պողոտա –  ստորգետնյա անցում  -  «Հաղթանակի»  կամուրջ  - «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ  երթուղով:

Մասնակիցների հավաքը ` Հանրապետության հրապարակի շատրվանների  մոտ ` հունիսի 21- ին , ժամը `  10 :15-ին :

Մեկնարկը կտրվի  ժամը 11-ին:

Յոթ  տարիքային խմբով  անցկացվող  «Վազքարշավ – 2014» – ի հաղթողները  և մրցանակակիրները  կստանան հավաստագրեր,  դրամական մրցանակներ:

Tags: ,