Կորած երեխաներին փնտրող իսրայելցի զինվորները մի պաղեստինցու են սպանել

իսրայել-պաղեստինԻսրայելցի զինվորները, ովքեր փնտրում են Հորդանանի արևմտյան ափի տարածքում կորած երեք դեռահասների,  գնդակահարել են մի պաղեստինցու Ռամալ քաղաքի մոտակայքում։ Այս մասին գրում է BBC-ն։

Պաղեստինի առողջապահության մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ նա  մահացել է բախման ժամանակ, որը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ իսրայելցի զինվորները  ստուգում էին Ռամալին մոտ գտնվող փախստականների ճամբարը։

Կիրակի գիշերը իսրայելցի զինվորները ձերբակալել են մի քանի տասնյակ պաղեստինցիների, այդ թվում՝ տեղի խորհրդարանի խոսնակ Աբդել Ազիզա Դուեյկային, ով նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մեղադրել է պաղեստինական իսլամիստական շարժմանը՝ ՀԱՄԱՍ-ին, Հորդանանում  անհետացած երեք անչափահասների առևանգման մեջ:

Նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, ով երկրի կառավարության կազմի մեջ է ներառել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, համարում է պատասխանատու երիտասարդների անվտանգության համար: ՀԱՄԱՍ-ը Նաթանյահուի հայտարարությունն  անհեթեթ է անվանել:

Երեք երիտասարդները անհետացել են հինգշաբթի երեկոյան տուն վերադառնալիս:

Որոշ տվյալների համաձայն՝ նրանցից մեկին նույնիսկ հաջողվել է զանգահարել իշխանություններին և հայտնել, որ իրենք  առևանգված են:

 

Tags: ,