Հավանականությունը մեծ է, որ հանդբոլը նորամուտը կնշի 2015-ին անցկացվելիք համահայկական խաղերում

img_0653Կայացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացի նախագահության նիստը, որը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Լսվեցին 2014-ի անցած ժամանակատվածում Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների անցկացման, 2015-ի համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքների, 2015-ի մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնությանը մերոնց մասնակցության հետ կապված հարցեր:
Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների մրցաշարերը կազմակերպվել են, նաև շարունակվելու են աշնանը: Խնդիրներ չեն առաջացել, որ մեր մարզուհիները մասնակցեն Եվրոպայի «Չելենջ տրոֆի» մրցաշարին, իսկ հանդբոլիստները խաղան Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հնարավորն անում է, որպեսզի հանդբոլն ընդգրկվի առաջիկա Համահայկական խաղերի ծրագրում: Ստեղծվեց կազմկոմիտե, որի կազմում ընդգրկվեց 13 մարդ:

Մինչև սեպտեմբերի 1-ը պետք է ինֆորմացիա տրվի, թե նախնական, որ երկրների քաղաքներն են  մասնակցելու այդ ստուգատեսին: Առնվազն պետք լինի 5 երկրի ներկայացուցիչ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հանդբոլի նորամուտն այդ ստուգատեսում  կարող  հաստատել միայն հոկտեմբերին կայանալիք նիստում:
Նախատեսվում է խաղերում կազմակերպել հանդբոլի տղամարդկանց մրցաշար, որին կմասնակցեն ԼՂՀ-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի, Արգենտիայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանը մի քանի թիմով հանդես կգա: Երևանի հավաքականից բացի, կխաղան նաև Վանաձորի, Ալավերդիի, Հրազդանի հանդբոլիստները:

Հայաստանում մինչև 17 տարեկան մարզուհիների թիմերը, նաև խաղացողները քիչ են: Այդ է պատճառը, նպատակահարմար չհամարվեց, որ 2015-ին մերոնք հայտ ներկայացնեն մասնակցելու Եվրոպայի այդ տարիքի խաղացողների առաջնությանը:
2015-ին կկայանան Հայաստանի մինչև 15 տարեկան և մեծահասակ հանդբոլիստների և հանդբոլիստուհիների առաջնություններ:
Նորություն կլինի այն , որ կարողությունները կփորձեն նաև մինի հանդբոլի ներկայացուցիչները` կկազմակերպվեն մինչև 11 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններ: