Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը

001 (1)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:

«Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ: Բացի այդ, պահանջ է դրվել նաև հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,