Հայաստանի սպորտի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը գնում է Չոլպոն-Ատա

Անc39e7c0b37ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը 2014թ. հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցելու է  ԱՊՀ անդամ պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության  խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում կներկայացվի տեղեկատվություն ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչև 2020թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ծրագրի շրջանակներում ազգային մարզաձևերի զարգացման և մասսայականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Արտաշես Նազարյանը կներկայացնի մեր երկրում անցկացվող մի շարք մարզական-մասսայական միջոցառումներ, մասնավորապես՝ «ՀՀ Նախագահի մրցանակի համար  «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթ», նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվող սպորտլանդիաներ,  «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» և ՀՀ մարզերում անցկացվող «Մարզական փառատոն»  ամենամյա միջոցառումները:

Ելույթներով հանդես կգան նաև ԱՊՀ մասնակից պետությունների այլ ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում տարվող քաղաքականության և քարոզչության ուղղությունները:

Tags: ,