Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների հետ կապված՝ աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել 4 վարչական շրջանների երկրորդական և երրորդական փողոցներում: Արդյունքում պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար 11 տնտեսվարողի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն:
Մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ պարբերաբար գույքագրվում են փողոցներում, մայթերում և այգիներում տեղադրված աղբամանները և, ըստ անհրաժեշտության, լրացվում նորերով: Նախորդ երկու շաբաթների ընթացքում տեղադրվել է 128 նոր աղբաման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
