Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերափոխման կարիք ունի: Նա նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Բալկանյան երկրների անդամագրումը ՆԱՏՕ-ին, Արաբական գարնանից հետո Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ ՆԱՏՕ-ն պետք է ռազմավարական նոր հայեցակարգ մշակի, որը Դաշինքին թույլ կտա աշխատելու ավելի արդյունավետ:
